ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա
Իմպոտենցիա. դա այն չէ, ինչ կարծում եք

Վիճակագրության համաձայն` այսօր տղամարդկանց 30%-ը պարբերաբար իմպոտենցիայի ախտանշաններ է ունենում: Բոլոր տղամարդիկ գեթ մեկ անգամ կյանքում ունեցել են «ժամանակավոր իմպոտենցիա»:
Ուրեմն, ի՞նչ է իմպոտենցիան: Մեծ մասը կարծում է, թե դա էրեկցիայի բացակայությունն է: Բայց ահա թե ինչ է ասում դրա մասին բժշկությունը:
Առաջին հերթին նշենք, որ բժշկությունն այդ երևույթն անվանում է էրէկթիլ խանգարում, որը ներառում է այն վիճակը, երբ`
կա էրեկցիա, սակայն սեռական ակտը «հատկացված» 5 րոպեից կարճ է տևում: Լինում է երբեմն, որ սեռական օրգանը թուլանում է մինչ կամ էլ սեռական ակտի ժամանակ: Որոշ տղամարդիկ նկատում են սերմնահեղուկի նվազում օրգազմի ժամանակ:
Ու, որքան էլ տարօրինակ թվա, սեռական անբավարար հակումը նույնպես էրեկթիլ խանգարում է:
Որո՞նք են այս տանջանքների պատճառները
Գիտական վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ իմպոտենցիայի հիմնական պատճառներն այլ օրգանների բացահայտ կամ էլ քողարկված խանգարումներն են, ավելի հաճախ` շագանակագեղձի, որն ակադեմիկոս Լոպատինն անվանել է «տղամարդու երկրորդ սիրտ»: Շաքարախտը, արյան բարձր ճնշումը, սրտային հիվանդությունները, սկլերոզը կարող են առնանդամ մղվող արյան հոսքի վատթարացման պատճառ դառնալ: Սակայն բոլոր դեպքերում էլ հիվանդության նենգությունն այն է, որ մի անգամ դրսևորվելով` այն «ամրագրվում է» ենթագիտակցության մեջ որպես «անհաջող փորձ» ու շարունակում է բացասական ազդանշաններ ուղարկել ամենաանպատեհ ժամին: Հենց դա է պատճառը, որ ողջ աշխարհում անարդյունավետ են ճանաչվել այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են. ասենք. հոմեոպաթիկ միջոցները, ասեղնաբուժությունը, տարբեր քսուքների կիրառումը:
Սակայն, ինչպես և գրեթե բոլոր հիվանդությունների դեպքում, իմպոտենցիան նույնպես կարելի է բուժել ժողովրդական միջոցներով, որոնք նաև շատ մատչելի են:
- Ընկույզի միջուկը մանրացնել, ավելացնել հավասար քանակությամբ մեղր: Օգտագործել 2 թեյի գդալ` օրական 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե հետո, կաթի հետ: Բուժման տևողությունը` 20-30 օր:
- Սև չամիչը հաջողությամբ վերականգնում է սեռական էներգիան: Չամիչը լավ լվանալ թեթևակի գոլ ջրով, ապա եռացնել կաթի մեջ: Հատիկներն ուտել և կաթն էլ խմել: Բուժումը հարկավոր է սկսել 30 գ չամիչից ու 200 մլ կաթից, օրական 3 անգամ, ապա չամիչի քանակն աստիճանաբար պետք է հասցնել 50 գ-ի:
- Գազարի հյութի (50գ) և մեղրի (50գ) խառնուրդը պետք է ընդունել օրական մի քանի անգամ` մեկ ճաշի գդալ:
-Համեմ ու մաղադանոս. վերցնել հավասար քանակությամբ չորացրած կամ էլ թարմ վիճակով, մանրացնել, խառնել ու օգտագործել սննդի հետ` մեկ ճաշի գդալ, միշտ:

Կարդացեք նաև

Քրոնիկ լնդախտը և էրեկտիլ դիսֆունկցիան երկու առանձին առողջական խնդիրներ են, բայց մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ բերանի խոռոչի հիվանդությունները...


Հաճախ հանդիպող հիվանդությունների կանխարգելման համար կարևոր է հիվանդության բուժմամբ զբաղվել խնդիրների առաջացման վաղ շրջանում...


Covid-19 կորոնավիրուսը կարող է վնաս հասցնել տղամարդու վերարտադրողական առողջությանը: Այսպիսի եզրակացության են եկել չինական Ուհան քաղաքի Վերարտադրողական բժշկական կենտրոնի մասնագետները, որտեղ տեղի է ունեցել...


Վարիկոցելեն հայտնաբերվում է ուրոլոգի կողմից հիվանդի զննման և շոշափման միջոցով։ Բժիշկը համեմատում է ախտահարված կողմը (հաճախ ձախը) առողջ կողմի հետ և շոշոափում որդանման գոյոցությունը ամորձու վերին հատվածում...


Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոնում առաջին անգամ կատարվել է միզուկի բուլբար հատվածի պլաստիկա` թշային լոսկուտով «Ventral-onlay» եղանակով...


Շագանակագեղձի ադենոմայի հիմնական ախտանիշը միզարձակման ֆունկցիայի խանգարումն է՝ հատկապես դժվարամիզությունը և հաճախամիզությունը։ Այս ախտանիշների բուժման նպատակով կիրառվում են տարբեր դեղեր...


Բոստոնի գիտնականները պարզել են, որ անդրոգենի պակասը կարող է բազմաթիվ հիվանդությունների պատճառ լինել, ինչպիսիք են շաքարախտը, էրեկտիլ դիսֆունկցիան, մետաբոլիկ համախտանիշը և սիրտ-անոթային հիվանդությունները...


Բացի այն, որ իմպոտենցիայից տուժում է սեռական կյանքը, էրեկտիլ դիսֆունկցիայի հետ կապված որոշ հիվանդություններ, օրինակ` սրտի հիվանդությունները, կարող են մնալ չբացահայտված: Եվ արդյունքում կլինեն ողբերգական հետևանքներ...


Լաբորատորիաներում սպերմատազոիդների բջիջների ստեղծման տեխնոլոգիան հույս է ներշնչում, որ կբուժվեն տղամարդկային անպտղության ամենատարածված ձևերը: Լոնդոնում Francis Crick Institute-ի գիտնականները ականջի հյուսվածքից ստեղծել են ապագա սպերմատազոիդների ցողունային բջիջներ...


Ըստ գիտնականների՝ առավել բարձր ինտելեկտով տղամարդկանց սերմնահեղուկն առանձնանում է գենետիկական նյութի լավագույն որակով` համեմատած այն տղամարդկանց հետ, ովքեր ինտելեկտուալ դաշտում հաջողություններ չունեն...


Ավստրալիացի գիտնականը հայտնաբերել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բերում է սերմնահեղուկի որակի բարձրացման, այդպիսով, լավացնելով տղամարդու բեղմնավորման հատկությունը...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն